Sweet Bean Paste Donut

Social Icons

Featured Posts

пятница, 30 января 2015 г.

Տրյուֆել

Տրյուֆել

TruffleԲաղադրությունը`
կարագ 250 գր
ձու 1 հատ
եռացրած ջուր 1 թ.գ.
ալյուր 2,5 բաժակ
կակաո 2գդ
շաքարավազ 2գդ
Պատրաստման եղանակը`
Խառնել այս ամենը (կարագ, ձու, եռացրած ջուր, ալյուր) , ստանալ այնպիսի խմոր,որ չկպչի ձեռքերին:Խմորին տալ տրյուֆելի տեսք: Մեջը դնել ընկույզ կամ պիստակ: Դնել ջեռոցի մեջ, եփել մինչև մի փոքր կարմրելը: պատրաստի տրյուֆելները թաթախել շաքարի և կակաոյի խառնուրդի մեջ (2գդ շաքարավազ 2 գդ կակաո համադրությամբ):

четверг, 29 января 2015 г.

Պատրաստեք խնձորի ու ընկույզի միջուկով պարկեր հետևյալ բաղադրատոմսով:

Ինչպես պատրաստել խնձորի ու ընկույզի միջուկով պարկեր

Շերտավոր խմորը հալեցնել սենյակային ջերմաստիճանում: Խնձորը մաքրել: Ոչ մեծ կտորների բաժանել ու լիմոնի հյութ ցանել: Դա չի թողնում, որ խնձորը սևանա: Ընկույզը մաքրել ու կտրատել: Մի քիչ գրտնակել խմորը ու ափսեի օգնությամբ 10-12սմ շառավիղով կլոր կտրատել: Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում մի քանի կտոր խնձոր դնել ու ընկույզ: Պարկի նման փաթաթել, կողքերը լավ սեղմել: Շարել տապակի մեջ: Վերևից 1-2 փոքր անցք անել՝ չոփիկի օգնությամբ: Թխել 10-15 րոպե 220 աստիճանում:



Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեքխնձորի ու ընկույզի միջուկով պարկեր
շերտավոր խմոր  շերտավոր խմոր 500 գրամ
խնձոր  խնձոր 3 հատ
կիտրոնի հյութ  կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
շաքարավազ  շաքարավազ 50 գրամ
ընկույզ  ընկույզ 100 գրամ
ալյուր  ալյուր
Բաղադրատոմսի ընդհանուր արժեքը կազմում է 1029դրամ,
իսկ կալորիականությունը ` 153 կկալ

вторник, 28 октября 2014 г.

ինչպես պատրաստել շաուրմա

Շաուրմա

Ինչպես պատրաստել շաուրմա

Կաղամբը մանր կտրտել, գազարը քերիչով անցկացնել, խառնել կաղամբին: Վարունգներն ու լոլիկը խորանարդների վերածել: Միսը մանր կտրատել, տապակել: Մայոնեզը խառնել կեչուպին 1:2 հարաբերությամբ, երկու պճեղ սխտոր ավելացնել: Լավաշի վրա քսել կետչուպով սոուսը: Վրան լցնել կաղամբն ու գազարը, ապա` լոլիկ-վարունգը, վերջում` միսը: Փաթաթել ծրարաձև և պատրաստ է:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեքշաուրմա

կաղամբ  կաղամբ 200 գրամ
գազար  գազար 1 հատ
լոլիկ  լոլիկ 1 հատ
վարունգ  վարունգ 1 հատ
մարինացված վարունգ  մարինացված վարունգ 2 հատ
լավաշ  լավաշ
սխտոր  սխտոր 2 պճեղ
մայոնեզ  մայոնեզ
կետչուպ  կետչուպ
աղ  աղ
սև պղպեղ  սև պղպեղ
Բաղադրատոմսի ընդհանուր արժեքը կազմում է 738դրամ,
իսկ կալորիականությունը ` 82 կկալ

пятница, 11 апреля 2014 г.

Դանիական աղցան

Դանիական աղցան

Ինչպես պատրաստել դանիական աղցան

Վարունգները կիսալուսնաձև կտրատել: Լոլիկները շերտատել, խառնել: Ձվերը պինդ խաշել, մաքրել, չորս մասի բաժանել, լցնել լոլիկի ու վարունգի վրա: Հում շամպինիոնը և քաղցր պղպեղը խոշոր կտրատել, լցնել բանջարեղենի վրա: Հազարի տերևները դնել ափսեի մեջ: Աղցանը ցողել բուսայուղով, կիտրոնի հյութով: Զարդարել կանաչիով, մատուցել: Կարելի է աղցանի հետ չորահաց մատուցել:
Աղցան - Դանիական աղցան

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեքդանիական աղցան

լոլիկ  լոլիկ 3 հատ
վարունգ  վարունգ 3 հատ
պղպեղ  պղպեղ 2 հատ
շամպինիոն  շամպինիոն 50 գրամ
ձու  ձու 2 հատ
հազարի տերևներ  հազարի տերևներ 0.5 փունջ
ձեթ  ձեթ 3 ճաշի գդալ
կիտրոնի հյութ  կիտրոնի հյութ 0.5 թեյի գդալ
աղ  աղ
սև պղպեղ  սև պղպեղ
Բաղադրատոմսի ընդհանուր արժեքը կազմում է 1028դրամ,
իսկ կալորիականությունը ` 308 կկալ

Պատրաստեք հունական աղցան հետևյալ բաղադրատոմսով

Հունական աղցան

Ինչպես պատրաստել հունական աղցան

Խառնել ձիթայուղը, աղը, օրեգանո ու լայմի հյութ: Լոլիկները բաժանել մեծ մասերի, վարունգները նույնպես: Պղպեղը երկարությամբ կտրատել: Սոխը կլոր կտրատել: Խառնել այս ամենը, մայոնեզ լցնել: Մատուցելիս ձիթապտուղ դնել ու կտրատած այծի պանիր:
Աղցան - Հունական աղցան

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեքհունական աղցան

վարունգ  վարունգ 4 հատ
կարմիր պղպեղ  կարմիր պղպեղ 1 հատ
լոլիկ  լոլիկ 2 հատ
սոխ  սոխ 1 գլուխ
պանիր  պանիր 200 գրամ
ձիթապտուղ  ձիթապտուղ
աղ  աղ
սուսամբար  սուսամբար
ձեթ  ձեթ 3 ճաշի գդալ
Բաղադրատոմսի ընդհանուր արժեքը կազմում է 1022դրամ,
իսկ կալորիականությունը ` 130 կկալ

Պատրաստեք կարտոֆիլով աղցան հետևյալ բաղադրատոմսով

Կարտոֆիլով աղցան

Ինչպես պատրաստել կարտոֆիլով աղցան

Կարտոֆիլն ու ձուն եփել, թողնել սառի և մաքրել: Մանր կտրատել սոխը, ոչ շատ մանր կտրատել նաև ձուն և կարտոֆիլը, հետո լցնել աղցանի ամանի մեջ՝ խառնելով սոխի հետ: Պատրաստել սոուս՝ քացաղով և բուսական յուղով: Այն ավելացնել աղցանի վրա՝ չմոռանալով նաև աղի և պղպեղի մասին:
Աղցան - Կարտոֆիլով աղցան

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեքկարտոֆիլով աղցան

կարտոֆիլ  կարտոֆիլ 4 հատ
սոխ  սոխ 1 գլուխ
ձու  ձու 2 հատ
քացախ  քացախ 1 ճաշի գդալ
ձեթ  ձեթ 2 ճաշի գդալ
սև պղպեղ  սև պղպեղ
աղ  աղ
Բաղադրատոմսի ընդհանուր արժեքը կազմում է 382դրամ,
իսկ կալորիականությունը ` 327 կկալ

Պատրաստեք աղցան տղամարդու արցունքներ հետևյալ բաղադրատոմսով:

Աղցան տղամարդու արցունքներ

Ինչպես պատրաստել աղցան տղամարդու արցունքներ

Հավի միսը խորանարդաձև կտրատել: Սոխը կլոր-կլոր կտրատել և մարինացնել 30 րոպե` քացախի, շաքարավազի և աղի մեջ: Այնուհետև դուրս հանել, ավելացնել քերիչով անցկացված պանիրը, ձուն: Այս բոլորը լավ խառնել մայոնեզի հետ միասին:
Աղցան - Աղցան տղամարդու արցունքնե 

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեքաղցան տղամարդու արցունքներ

հավի միս  հավի միս 200 գրամ
պանիր  պանիր 200 գրամ
ձու  ձու 3 հատ
սոխ  սոխ 2 գլուխ
քացախ  քացախ
աղ  աղ
շաքարավազ  շաքարավազ
մայոնեզ  մայոնեզ
Բաղադրատոմսի ընդհանուր արժեքը կազմում է 1062դրամ,
իսկ կալորիականությունը ` 345 կկալ

 
Blogger Templates