Այն շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ինչպես պատրաստել աղցան գարնանային օր
Հավի կրծքամիսը խաշել և մանր խորանարդիկներով կտրատել: Խաշել նաև կարտոֆիլը, գազարը ու անցկացնել քերիչով: Կտրատել նաև սունկը և սոխը, իսկ ձուն մանր քերիչով անցկացնել: Ափսեի մեջ լցնել կարտոֆիլը, տարածել, համեմել աղով և մայոնեզ ավելացնել: Կարտոֆիլի վրա լցնել սունկը, տարածել, համեմել աղով և մայոնեզ ավելացնել: Այնուհետև գազարը, հավը, սոխը նույն կերպ ավելացնել շերտերի վրա, այս ամենի վրա տարածել քերիչով անցկացված ձուն: Աղցանը զարդարել կանաչիով:
Աղցան - Աղցան գարնանային օր
Комментариев нет:
Отправить комментарий