Ինչպես պատրաստել խնձորի ու ընկույզի միջուկով պարկեր
Շերտավոր խմորը հալեցնել սենյակային ջերմաստիճանում: Խնձորը մաքրել: Ոչ մեծ կտորների բաժանել ու լիմոնի հյութ ցանել: Դա չի թողնում, որ խնձորը սևանա: Ընկույզը մաքրել ու կտրատել: Մի քիչ գրտնակել խմորը ու ափսեի օգնությամբ 10-12սմ շառավիղով կլոր կտրատել: Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում մի քանի կտոր խնձոր դնել ու ընկույզ: Պարկի նման փաթաթել, կողքերը լավ սեղմել: Շարել տապակի մեջ: Վերևից 1-2 փոքր անցք անել՝ չոփիկի օգնությամբ: Թխել 10-15 րոպե 220 աստիճանում:
Комментариев нет:
Отправить комментарий